Սպորտ 

«Բորուսիան» 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»

Գերմանական Բունդեսլիգայում մայիսի 16-ին անցկացվեցին նախավերջին՝ 33-րդ տուրի բոլոր խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»:



Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր:

«Վոլֆսբուրգ»-ը գրավեց դորտմունդցիների դարպասն առաջին րոպեին: 11-րդ րոպեին 11 մետրանոնցն անվրեպ իրացրեց գաբոնցի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ով առաջին խաղակեսում կորցրեց իրական գոլային պահ՝ Հենրիխ Մխիթարյանի փախանցումից հետո չկարողանալով գրավել դատարկ դարպասը:


Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վոլֆսբուրգ»-ը խփեց երկրորդ գոլը: Դորտմունդի «Բորուսիա»-ն 43 միավորով մնաց 7-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և խաղաց առանց փոխարինման:

 

 

Նույն շարքից