Սպորտ 

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է կազմը

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի հունիսի 7-ին Բելգիայի և հունիսի 13-ին Ալբանիայի հավաքականների հետ հանդիպումներին: Դիդյե Դեշամի թիմը պատրաստվում է Եվրո-2016-ին: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ռենի» 22-ամյա խաղացող Պոլ-Ժորժ Նտեպը:



Ֆրանսիայի հավաքական

Դարպասապահներ. Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»), Ստեֆան Ռյուֆյե («Սենտ Էթյեն»):



Պաշտպաններ. Պատրիս Էվրա («Յուվենտուս»), Քրիստոֆ («Լիոն»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Էլյակիմ Մանգալա, Բակարի Սանյա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սակո («Լիվերպուլ»), Բենուա Տրեմուլինաս («Սևիլիա»):



Կիսապաշտպաններ. Մաթյո Վալբուենա («Դինամո»), Յոան Կաբայ, Բլեզ Մատյուիդի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Մաքսիմ Գոնալոն («Լիոն»), Ժոֆրեյ Կոնդոգբիա («Մոնակո»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Դիմիտրի Պայե («Մարսել»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ»), Պոլ-Ժորժ Նտեպ («Ռեն»):



Հարձակվողներ. Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Նաբիլ Ֆեկիր, Ալեքսանդր Լակազետ  (երկուսն էլ՝ «Լիոն»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»):

 

Նույն շարքից