Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Պրիմերայի 38-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ հանդիպումից առաջ հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը ոչինչ չի ասել պաշտոնանկ անելու մասին։
«Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, և ես մնում եմ «Ռեալում»։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, վերջին ամիսներին ոչինչ չի փոխվել: Եթե հեռացվեմ, մեր հարաբերությունները չեն փոխվի: Կհիշեմ «Ռեալում» անցկացրած երկու արտակարգ մրցաշրջանի մասին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «AS»-ը։
«Ռեալն» այս մրցաշրջանում կբավարարվի Իսպանիայի փոխչեմպիոնի և աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումներով: Ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները մրցաշրջանը համարում են ձախողված:
Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալը» մայիսի 23-ին կընդունի «Խետաֆեին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: