Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Գերմանիայի 2014/15թթ. առաջնությունը և, 46 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:
Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:2 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին և 42-րդ րոպեին խփեց տանտերերի երրորդ գոլը: Դա Մխիթարյանի երրորդ գոլն էր Գերմանիայի ավարտած առաջնությունում, որում նա անցկացրեց 28 խաղ:
«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:2
Շինջի Կագավա, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 17, Հենրիխ Մխիթարյան, 42 – Լևին Օզտունալի, 26, Թեոդոր Գաբրե Սելասիե, 85