Սպորտ 

«Սպարտակը» 1:2 հաշվով պարտվեց Բաշկիրիայի «Ուֆային»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 1:2 հաշվով պարտվեց Բաշկիրիայի «Ուֆային»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: 



Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտավորվել էր «Սպարտակի» կազմում, սակայն մնաց փոխարինողների թվում: Վնասվածքից ապաքինվող Յուրա Մովսիսյանը ևս չխաղաց:



6-րդ տեղում գտնվող «Սպարտակը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և զրկվեց Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: 


 

«Սպարտակ» - «Ուֆա»՝ 1:2

Վյաչեսլավ Կրոտով, 27 – Իվան Պարևևիչ, 22, Դմիտրի Ստոիցկի, 40

Նույն շարքից