Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքի քվեարկության արդյունքների համաձայն` Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:



Երկրորդ տեղը 23 տոկոս ձայնով զբաղեցրել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, իսկ եռյակը եզրափակել է «Շտուտգարտ»-ի հարձակվող Դանիել Գինչեկը ձայների 13 տոկոսով:



Իրենց ձայները Մխիթարյանի օգտին է գրանցել քվեարկությանը մասնակցածների 64 տոկոսը:

Նույն շարքից