Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» բժշկական անձնակազմին: Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է 2014-ի հունիսից, երբ ծնկի ծանր վնասվածք էր ստացել Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում:
«Ցանկանում եմ «Սպարտակի» բժշկական շտաբին շնորհակալություն հայտնել ջանք չխնայելու համար: Վնասվածքիցս հետո նրանք շատ օգնեցին ինձ: Նրանք բոլորն էլ զարմանալի մարդիկ են»,- Instagram-ում գրել է Օզբիլիսը՝ տեղադրելով «Սպարտակի» բժիշկների հետ լուսանկար:
Նշենք, որ Օզբիլիսը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքական՝ մասնակցելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին: Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Երևանում: