Տնտեսություն 

Ցեմենտի համա՞ր են «շըփ-թըփ» շահութահարկի արտոնություն սահմանում

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ՝ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու եւ 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ:


Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարը 20 տոկոսից նվազեցվում է 2 տոկոսի: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը:


Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ՝ թե Հրազդայի ցեմենտի գործարանը, թե Արարատցեմենտը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված՝ պահանջարկ չլինելու պատճառով: Եւ ավա, ռուսաստանցի ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը՝ ապահովելով կառավարության առաջադրած պայմանները»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից