ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ ՖԻՖԱ-ի հետ համագործակցության վերաբերյալ որոշումը կազմակերպությունը կկայացնի հունիսի 6-ին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալից հետո հանդես է եկել համաշխարհային ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի պաշտոնում Յոզեֆ Բլատտերի վերընտրության դեմ, սակայն շվեյցարացին հաղթել է ընտրություններում:
ՈՒԵՖԱ-ի որոշ անդամներ սպառնալիքներ են հնչեցրել այն դեպքի համար, եթե Բլատտերը պահպանի իր պաշտոնը: