ՈՒԵՖԱ–ն տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի հավաքականին 50 հազար եվրոյով Եվրոպա-2016–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հետ խաղից հետո, հայտնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Էլբասանում մարտի 29–ին անցկացված 1–ին խմբի խաղն ավարտվել է 2։1 հաշվով` դաշտի տերերի հաղթանակով։ Խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները ռասիստական կարգախոսներ էին բացականչում և ֆայերներ նետում դաշտ։
Ալբանական ֆեդերացիայի հայտարարությունում նշվում է, որ երկրպագուների այս պահվածքը խաթարում է տեղական ֆուտբոլի հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև շոշափելի հարված է հասցնում կազմակերպության բյուջեին, հայտնում է rsport.ru–ն։