Սպորտ 

Մխիթարյանի դեմ պայքարում կանոնները խախտել են հինգ անգամ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ «Բորուսիան» պարտվել է 1։3 հաշվով:



Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 48 փոխանցումներից 81,3 տոկոսը հասել է թիմակիցներին։ Հայ ֆուտբոլիստը երկու անգամ հաղթել է օդային պայքարում, հինգ անգամ շրջանցել է մրցակիցներին, վեց անգամ խլել է գնդակը, երեք անգամ կասեցրել է գրոհը։ Մխիթարյանը երկու անգամ է խախտել կանոնները, ստացել է դեղին քարտ։


Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի դեմ պայքարում կանոնները խախտել են հինգ անգամ։ Մխիթարյանի գնահատականը 8,14 է. նա երկրորդն է «Բորուսիայում» Սինձի Կագավայից հետո՝ 8,21։

Նույն շարքից