Սպորտ 

Ռոնալդուն պատրաստվում է Հայաստանի դեմ խաղին

analitik.am

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը սկսել է նախապատրաստվել Հայաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպմանը՝ առաջին մարզումն անցկացնելով Լիսաբոնում։



A Bola-ն գրում է, որ թիմի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է առաջին մարզմանը, որը բաց են թողել «Սպորտինգի» խաղացողներ Ռուի Պատրիսիուն, Ադրիեն Սիլվան, Ուիլյամ Կարվալյուն, Նանին և «Բրագայի» հարձակվող Էդերը։



Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուն բաց կթողնի Պորտուգալիայի հավաքականի առաջին մարզումները, քանի որ ծանր մրցաշրջանից հետո հանգստի կարիք ունի։

 

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Նույն շարքից