Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նա չորս օր առաջ էր վերընտրվել այդ պաշտոնում։
Այս որոշման մասին Բլատերը հայտարարել է երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ։
Բլատերը ՖԻՖԱ–ն գլխավորել է 1998թ.–ից։ Մայիսի 29–ին նա վերընտրվել էր այդ պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։