Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի վերադարձման շրջանակներում Հայաստանը ևս 450 մլն դրամ կվճարի: Նման որոշում է կայացվել ՀՀ կառավարության այսօրվա նիստին:
Ավելի վաղ պարտքերի վճարումների վերջին տրանշը Stand-By ծրագրով պետք է կազմեր 3,12 մլն դոլար: Այդ պարտքը մարելու համար նախատեսված էր 1,89 մլրդ դրամ:
Ելնելով նրանից, որ 2015-ի հունվարի 29-ին SDR-ի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է մինչեւ 671,38-ի, պարտքային տրանշը ստիպված են եղել մեծացնել 450 մլն դրամով: