Սպորտ 

ԱՄՆ-ը շնորհակալ է Բլատտերին հրաժարականի որոշման համար

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայում կարծիք են հայտնել, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը ճիշտ որոշում է կայացրել։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշվում է, որ դա ՖԻՖԱ-ում բարեփոխումներ կատարելու տեսանկյունից լուրջ քայլ է:



«Բլատտերի հայտարարությունը ՖԻՖԱ-ում դրական փոփոխություններ կատարելու բացառիկ հնարավորություն է,- նշված է հաղորդագրության մեջ: Մենք շնորհակալ ենք Բլատտերին այդ որոշման համար: Այսպիսով` նա ցույց տվեց, որ ՖԻՖԱ-ն ու սիրելի մարզաձևը վեր է դասում այլ հետաքրքրություններից: Դա ՖԻՖԱ-ի բարեփոխման առաջին քայլն է: Այսօրվա իրադարձությունը լավատեսության ու հավատի հիմք է նրանց համար, ովքեր կիսում են ֆուտբոլի հանդեպ սերը»:

Նույն շարքից