Տնտեսություն 

Ռուսաստանի միջազգային պահուստները կրճատվել են 3,7 միլիարդ դոլարով

 

Ռուսաստանի միջազգային պահուստները կազմում են 364,6 միլիարդ դոլար:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը, միաժամանակ նշելով, որ վերջին շաբաթվա ընթացքում դրանք կրճատվել են շուրջ 3,7 միլիարդ դոլարով:

Միջազգային պահուստներն իրենցից ներկայացնում են ֆինանսական ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի կառավարության ու կենտրոնական բանկի տրամադրության ներքո:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, նավթի գների անկման ու պատժամիջոցների պայմաններում ստիպված է կրճատել ներկրումը մի շարք եվրոպական երկրներից:

 

Մասնավորապես նավթի գների անկման հեւտեւանքով 2015 թ.-ին Ռուսաստանը կկորցնի 180 միլիարդ դոլար:

 

 

 

 

Նույն շարքից