Միջազգային 

Պորոշենկոն խոստացել է վերագրավել Դոնեցկի օդանավակայանը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, աշխարհազորայինների կողմից զավթված Դոնեցկի օդանավակայանը կազատագրվի ու կրկին կվերակառուցվի:

 

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ առաջիկայում կազատագրվի Ուկրաինայի անքակտելի մաս հանդիսացող Դոնեցկի օդանավակայանը, որը վերակառուցումից հետո կվերսկսի իր աշխատանքները:

 

Միաժամանակ նա բարձր է գնահատել օդանավակայանը պաշտպանող զինծառայողների սխրանքը՝ նշելով, որ նրանց անձնազոհության արդյունքում հակառակորդը կասեցվել է, այլապես անջատողականները կլինեին Կիեւի մատույցներում:

 

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմը, խախտելով մինսկյան համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմը, վերջին շրջանում ակտիվորեն հրետակոծում է օդանավակայանը, ձեռնարկում պրովոկացիաներ:

 

 

 

Նույն շարքից