Տնտեսություն 

Կրեմլի աշխատակիցների աշխատավարձերը կկրճատվեն 10 տոկոսով

analitik.am

Փետրվարի 27-ին հրավիրված օպերատիվ խորհրդակցության ժամանակ  հայտարարվել է, որ Կրեմլի աշխատակիցների աշխատավարձերը կկրճատվեն 10 տոկոսով։


«Վլադիմիր Պուտինը խորհրդակցության օրակարգից դուրս Անվտանգության խորհրդի անդամներին տեղկացրեց նախագահի աշխատակազմի անդամների աշխատավարձը 10 տոկոսով կրճատելու իր որոշման  մասին»,- հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ այլք՝ տեղեկանում ենք  ՏԱՍՍ-ից։


Ըստ առկա վիճակագրության՝ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ նախագահի աշխատակազմի անդամների աշխատավարձը միջինում կազմել է 216.411 հազար ռուսական ռուբլի։

Նույն շարքից