Տնտեսություն 

Ըստ տնտեսական ազատության ցուցանիշի՝ Հայաստանը նահանջել է 11 հորիզոնականով

analitik.am

Heritage հիմնադրամը հրապարակել է 178 երկրների տնտեսական ազատության ինդեքսները: Ուսումնասիրությունն ընդգրկել է 2013-ի սկզբից մինչև 2014-ի հուլիս ամիսը:   Համաձայն ուսումնասիրությունների` Հայաստանը նահանջել է 11 հորիզոնականով և 178 երկրների շարքում այժմ զբաղեցնում է 52-րդ տեղը:  





Դիտարկվող երկրները դասակարգվում են 5 խոշոր կատեգորիաների:


Այսպես` 80 տոկոս և ավելի ինդեքս ունեցող երկրները համարվում են ազատ, 70-ից 79.9 տոկոս ինդեքս ունեցողները` հիմնականում ազատ, 60-ից 69.9 տոկոս ինդեքս ունեցողներ`ը չափավոր ազատ, 50-ից 59.9 տոկոս ինդեքս ունեցողները` հիմնականում ոչ ազատ, իսկ 50 տոկոսից ցածր ինդեքս ունեցող երկրները համարվում են ճնշված:



  Հայաստանի ինդեքսը մոտավորապես 67 տոկոս է, այսինքն` մեր երկիրը չափավոր ազատ է: Հայաստանը նահանջել է մի քանի ոլորտներում: Սեփականության իրավունքի պաշտպանության գնահատականները նվազել են 10 միավորով, աշխատանքի ազատության գնահատականները` 14.2, դրամավարկային ազատությունը` 6.2 միավորով: 

Նույն շարքից