Տնտեսություն 

«Էյր Արմենիա»-ն հետաձգել է դեպի Նիժնի Նովգորոդ չվերթը

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի վերջ հետաձգել է դեպի Նիժնի Նովգորոդ չվերթը։

Այս մասին տեղեկացնում է mail.ru-ն:




Ըստ աղբյուրի՝ «Նիժնի Նովգորոդ» միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունից հայտնել են, որ պատճառը ամառային ժամանակացույցի անցումն է։

«Շուտով օդանավակայանը կսկսի աշխատել ամառային ժամանակացույցով և հնարավոր է երևանյան թռիչքները վերականգնվեն»,- հայտնել են մամլո ծառայությունից։




Ստրիգինոյում ամառային գրաֆիկը կգործի 2015թ. մարտի 29-ից։

Նույն շարքից