Տնտեսություն 

Սարի Թաղի և Կենտրոնի որոշ հատվածներում գազամատակարարումը կդադարեցվի

analitik.am

«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի  Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ սողանքի հետեւանքով առաջացած վթարային իրավիճակից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, մարտի  4-ին ժամը 10:00-ից  մինչեւ  ժամը 17:00-ն դադարեցվելու է  Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 28 փողոցի թիվ 2-16, 3-9 հասցեների եւ նույն փողոցի նրբանցքի առանձնատների շենքերի գազասպառողների գազամատակարարումը:



Իսկ ժամը  10:00-ից  մինչեւ  ժամը 18:00-ն, նոր շենքի ընդգրկման, գազասպառողների ցանցի ընդլայնման եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցի թիվ  7/4,  7/6,  11/3, 11/4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:




Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Նույն շարքից