Տնտեսություն 

Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 478.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:



Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.56 դրամ (նվազել է 2.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 735.51 դրամ (նվազել է 2.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ (նվազել է 0.02 դրամով):




Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 255.88 դրամ, ոսկին՝ 18,655.99 դրամ, պլատինը՝ 18,232.86 դրամ:

Մարտի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:


Նույն շարքից