Տնտեսություն 

Կանչերի թիվն ավելացել է․ «Գազպրոմ Արմենիա»

2014 թվականին «Գազպրոմ Արմենիայի» գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի շուրջօրյա գործող թվով 46 վթարակարգավարական 1-04 ծառայություններում գրանցվել է 38.504 կանչ։



Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիայի» մամուլի բաժնից։  Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախորդ տարվա համեմատ` կանչերի թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է ծառայությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի և մշտական հսկողության արդյունքով: Գրանցված կանչերից 16 հազար 409-ը առնչվել է ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, 21 հազար 078-ը՝ ներտնային գագասպառման համակարգերին: Կանչերից 1017-ը վերաբերվել է գազաբաշխման համակարգի արտաքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, այդ թվում` 436 կանչն առնչվել է գազի արտահոսքին, 81-ը՝ գազատարի վնասվածքին, 500-ը՝ գազակարգավորիչ կայանների և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին, իսկ կանչերից 708-ը կեղծ է եղել:




Ներտնային գազասպառման համակարգերին առնչվող կանչերի մեծ մասը վերաբերվել է համակարգում տեղակայված գազասարքերից, փականներից և վթարային անջատիչ կափույրներից արտահոսքին։ Նշվում է նաև, որ անցյալ տարվա համեմատ` նվազել են պատահարների, այդ թվում` մահվան ելքով պատահարների թիվը։ Մասնավորապես 2014թ.-ին գրանցվել է 33 պատահար՝ 2013 թվականի 59-ի փոխարեն, պատահարների հետևանքով տուժել է 92 մարդ՝ 2013 թվականի 148- ի փոխարեն, արձանագրվել է մահվան 2 դեպք՝ անցած տարվա 7-ի փոխարեն: 

Նույն շարքից