Տնտեսություն 

Հաստատվել է ՓՄՁ ոլորտի 2015թ.-ի ծրագիրը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարեց վարչապետ Հովիկ Աբրահամյնաը:


Կառավարությունը հավանության արժանացրեց փոքր և ՓՄՁ-ների 2015 թվականի ծրագիրը: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նիստի ժամանակ ասաց, որ ծրագրի նախագծով ընդգծվում են այն ուղղություններն ու նպատակները, որոնք առանձնացվել են ՓՄՁ ոլորտի համար 2015թ-ին. դրանք թվով ինն են:


 Ճշմարիտյանի խոսքով՝ կարևորը ՓՄՁ սուբյեկտներին տրվող աջակցությունն է:«Այս ուղղության համար պետական բյուջեից նախատեսված է 150 մլն դրամ հատկացնել:


Երկրորդ ուղղությունը ՓՄՁ սուբյեկտների գործարար ուսուցողական աջակցության կարողությունների զարգացումն է»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց նաև.


«Կարևորել ենք ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվելիք խորհրդատվական աջակցությունը»:

Նույն շարքից