Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են գրանցում

Korrespondent.net-ը , վկայակոչելով առևտրի տվյալները, հայտնում է , որ հինգշաբթի` Իրանից և Սաուդյան Արաբիայից լուրերի ֆոնին ,  նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են գրանցում 

Երևանի ժամանակով ժամը 08.17-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.02%-ով՝ մինչև 60.56 դոլար մեկ բարելի դիմաց: WTI ապրանքանիշի նավթի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.47%-ով՝ մինչև 51.77 դոլար մեկ բարելի դիմաց:

Չորեքշաբթի օրն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Թեհրանի դեսպան Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած համաձայնագրի տևողության մասին ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Դա հանգեցրել է «սև ոսկու» թանկացման:

«Շուկան որոշակիորեն, թվում է, թափ է հավաքել Իրանից վերջին լուրերի ֆոնին՝ միջուկային գործարքի նախորդ անկումից և պատժամիջոցների չեղարկումից հետո»,- նշում են նյույորքյան Again Capital-ում:

Նավթի թանկացմանը նպաստել են նաև Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմիի՝ Բեռլինում հանդիպման ժամանակ արած հայտարարությունները: Նրա խոսքով՝ նավթի պահանջարկն ու առաջարկը մոտ ժամանակներս կհավասարակշռվեն:

Նույն շարքից