Տնտեսություն 

«ԱրմենՏել»-ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից ու հարկատուներից է. Ա. Պյատախին

 

Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հայտարարեց, որ Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականին աճել է գրեթե 12%-ով: 2014 թվականի դեկտեմբերի տվյալներով, բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 777 հազարը, ինչը 82 հազարով կամ գրեթե 12%-ով ավելի է 2013-ի դեկտեմբերի ցուցանիշից:

«Ուրախ ենք, որ այս տարի ավելի շատ բաժանորդ ունեցանք: Այստեղ գործոնները բազմաթիվ են: Ավելի լավ կառավարման շնորհիվ գրասենյակներում հերթերը կրճատվել են: Սպասարկման գրասենյակներն անցյալ տարի տեսողական առումով փոխվել են, կարծում եմ՝ դա նկատելու հնարավորություն ունեցել եք: Եվ, իհարկե, բարելավվել է կապի որակը: Այդ ուղղությամբ մենք մշտապես աշխատում ենք»,- հավելեց Պյատախինը:


«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից ու հարկատուներից է:

Նույն շարքից