Հիշում եմ և պահանջում 

Իսպանիայի օրենսդիրները խոստացել են Ցեղասպանության հարցը բարձրացնել բոլոր հարթակներում

analitik.am

Մայիսի 5-ին Իսպանիայի Սենատի բասկ անդամ Ուրկո Այարթցան և Իսպանիայի Կոնգրեսի բասկ անդամ Ռաֆայել Լառռեինան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության հուշահամալիրում և շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում:

 


«Բոլոր մարդիկ և երկրները, որոնք արդարության կողմից են, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելության ժամանակ «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում ասել է  Ռաֆայել Լառռեինան: Գործակալության հետ զրույցում Ռաֆայել Լառռեինան, մասնավորապես, նշել է.

 


- Ես կարծում եմ՝ շատ կարևոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ափսոս, որ դա այսքան ձգձգվում է: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ և երկրները, որոնք արդարության կողմից են, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բասկերի երկրի խորհրդարանն՝ այն խորհրդարանը, որ ներկայացնում է բասկ ժողովրդին, ճանաչել է այն:  Այս է պատճառը, որ ցանկացանք ներկա գտնվել հուշահալիրում՝ հրապարակայնորեն հայտարարելով մեր ճանաչման մասին, հարգանքի տուրք մատուցել և հայտարարել, որ կիսում ենք ցավը և կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել այն, քանի որ սա մարդասիրության ու ժողովրդավարության, ինչպես նաև՝ մարդկանց միջև համերաշխության հարց է:


- Բասկերի երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որևէ բանաձև ներկայացվելո՞ւ է արդյոք Իսպանիայի խորհրդարանում:

 


-Որպես բասկ հասարակության ներկայացուցիչներ՝ մենք այս հարցը բարձրացնելու ենք այն բոլոր հարթակներում, որտեղ աշխատում ենք: Իհարկե, մենք աշխատելու ենք իսպանական հաստատությունների հետ, որպեսզի Իսպանիայի կառավարությունն ու հաստատությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նրանք կիսեն ցավն ու միանան ցեղասպանությունը ճանաչած եվրոպական պետությունների շարքին: Անելու ենք հնարավորը, որ այս անարդարությունը երբեք չկրկնվի: Մենք մի քանի շաբաթ առաջ հասանք նրան, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լռության րոպեով հարգվի Ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց մենք ցանկանում ենք ունենալ լիագումար նիստի համաձայնությունˋ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

 

Նույն շարքից