Տնտեսություն 

Չինաստանում կխստացվեն համացանցային առևտրի օրենսդրական կարգավորումները

analitik.am

Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել համացանցային առևտրի կարգավորումները խստացնելու վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արյունաբերության և առևտրի պետական կարգավորման պետ Չան Մաոն:

 

 

"Համացանցը անօրինականության համար դրախտ չի", - ընդգծել է նա:   "Առևտրային ինտերնետ-հարթակները պետք է իրենց վրա համապատասպան պատասխանատվություն վերցնեն ", - ասել է Մաոն:


Նա նաև նշել է, որ պետք է հնարավորինս շատ օրենսդրական կարգավորումներ լինեն համացանցից օգտվող սպառողների շահերը պաշտպանելու համար:

 

 

Նրա արձագանքը պատասխանն է այս տարվա սկզբին համացանցային առևտրային հարթակների հետ կապված ստուգումներին, որոնց ընթացքում պարզվեց, որ Չինաստանի ամենամեծ օնլայն առևտրային պորտալում ՝ Taobao-ում,  ապրանքների երկու երրորդը կեղծված են:  Taobao - ALIBABA մայր գրասենյակը վիճարկեց ստուգման արդյունքները՝ հայտարարելով, որ  ստուգողի կողմից սխալ տեսականի էր ընտրվել: 

Նույն շարքից