Տնտեսություն 

«Մոսկվիչկան» Ներսիկ Նազարյանից խլե՞լ են` պարտքերի դիմաց

Ինչպես գիտենք, օրեր առաջ փակվեց  Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ  Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» ցանցի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող հերթական մասնաճյուղը: Վերջին մեկուկես տարիների ընթացքում փակվում է այս ցանցի արդեն 4-րդ խանութը:


Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» խանութը ոչ թե փակվել է, այլ Ներսիկ Նազարյանի ձեռքից խլել են պարտքերի դիմաց: Տարածքն էլ, որտեղ գործում էր խանութը, վարձակալությամբ էր վերցված և պատկանում է Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո):



Ինչ վերաբերվում է Հյուսիսային պողոտայում գործող Մոսկվիչկա խանութի հետագա ճակատագրին, ապա մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այն նույնպես կփակվի մոտակա ամիսների ընթացքում:  Այսօր վերոնշյալ Մոսկվիչկայում տիրում էր այսպիսի դատարկություն.


 


Նույն շարքից