Տնտեսություն 

Առաջիկայում Ուկրաինայի արտաքին պարտքը կկազմի 100 միլիարդ դոլար

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի արտաքին պարտքը 2020թ.-ին կհասնի 103 միլիարդ դոլարի:

Այդ մասին հայտնել է Միջազգային վալյուտային ֆոնդը, նշելով, որ այսպիսով այն կաճի կրկնակի անգամ, քանի որ ներկայումս արտաքին պարտքը կազմում է 57 միլիարդ դոլար:

Միաժամանակ Ուկրաինայի ներքին պարտքը կկազմի 863 միլիարդ գրիվնա:

 

2015թ.-ին Ուկրաինայի արտաքին պարտքի ծավալները կաճեն 95 տոկոսով, ինչի հետեւանքով երկիրը կդասվի աշխարհի խոշոր պարտատու երկրների շարքում՝ զիջելով Լիբանանին, Ճամայկային ու աֆրիկյան մի քանի հետամնաց երկրների:

Մարտի 12-ին Վալյուտային ֆոնդը Ուկրաինային տրամադրել է 5 միլիարդ դոլարի վարկ, նախատեսվում է տարվա ընթացքում փոխանցել եւս 5 միլիարդ:

 

 

 

Նույն շարքից