Տնտեսություն 

Գյուղնախարարը կանադական կողմին առաջարկել է առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս Նատալի Բեշամը և Խոզի մսի արտադրողների  կանադական ասոցիացիայի նախագահ Ժակ Պոմերլոն:

Հակիրճ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներկա վիճակը և ընդգծելով աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարարը Կանադայի հետ փորձի փոխանակումը հատկապես օգտակար և իրատեսական է գնահատել:  

 

 

Գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարային ճյուղերի թվում նախարարը մասնավորապես նշել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության ոլորտները, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և պտղատու այգիների ստեղծումը:

 

 

Հանդիպմանը նախարարն առաջարկել է կանադական կողմին առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը և ըստ այդմ մշակել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրեր: 

 

Նույն շարքից