Տնտեսություն 

Նաիրիտցիները նախագահական նստավայրի դիմաց դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել

analitik.am

«Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցների անժամկետ բողոքի ակցիաները շարունակվում են։ Այսօր առավոտյան նրանք հավաքվել են նախագահական նստավայրի առաջ։ Նրանք հույս ունեին, իրենց բողոքով գրավել Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը:



Ակցիային մասնակցում են գործարանի արհմիությունը, աշխատողները, նաև այն անդամները, որոնք հեռացվել են աշխատանքից։



Նաիրիտցիները «պարտքի մարում, պարտքի մարում» վանկարկումներով պահանջում են իրենց աշխատավարձերը։



Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը: Գործարանը աշխատակիցներին չի վճարել ավելի քան մեկ տարվա աշխատավարձ:

Նույն շարքից