Տնտեսություն 

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1.5 տոկոսով

analitik.am

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1.5 տոկոսով և կազմել 688 հազար 553 գլուխ:



Այս ցուցանիշը հրապարակել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը` ամփոփելով  գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կովերի գլխաքանակն ավելացել է  1.4 տոկոսով` կազմելով 313 հազար 872, խոզերինը` 2.4 տոկոսով (142 հազար 432 գլուխ), ոչխարներինը և այծերինը` 1.5 տոկոսով (713 հ ազար 879 գլուխ):



«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  2015թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և գյուղնախարարության հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով:



Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2015թ. հունվար-փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերի 313 գյուղական բնակավայրերի 10 հազար 192 գյուղացիական տնտեսություններում անցկացվել են գյուղատնտեսական կենդանիների հաշվառման արդյունքների ստուգաճշտումներ:

 
 

Նույն շարքից