Տնտեսություն 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին ավելացել է 2.5%-ով. ԱՎԾ

 

2015թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նոււյն ամիսների համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 2.5%-ով: Ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատ նույն ցուցանիշը ավելացել է 8.3%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 3.6%-ով: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարի համեմատ աճել է 8.3%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 2.6%-ով:

 

2015թ-ին փետրվար-հունվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 3.6%-ով, շինարարության ծավալը՝ 0.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 4.6%-ով:

Այս ամիսներին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ առևտրի շրջանառությունը պակասել է 6.9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 16.6%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 27.7%-ով, ընդ որում, ներմուծումը՝ 28.6%-ով, իսկ արտահանումը՝ 25.2%-ով:

Նույն շարքից