Տնտեսություն 

Մեքսիկան ամբողջովին վերանայում է 2016թ. բյուջեն նավթի գների անկման պատճառով

Մեքսիկայի նախագահ էնրիկե Պենյա Նետոն մարտի 20-ին հայտարարել է  նավթի համաշխարհային շուկայում անբարենպաստ իրավիճակի պատճառով 2016թ. ֆինանսական տարվա բյուջեն ամբողջովին վերանայելու որոշման մասին։

«Առաջիկա տարվա բյուջեի նախագիծը կկառուցվի զրոյից, ինչը ենթադրում է առանցքային, այլ ոչ թե իներցիոն փոփոխություններ, ինչպես եղել է նախորդ տասը տարիների ընթացքում»,- հայտարարել է նախագահը Ակապուլկոյում կայացած բանկային ֆորումի ժամանակ, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ընթացիկ տարում իշխանությունները ստիպված են եղել փոխել իրենց բյուջետային ծախսերի պլանը համաշխարհային շուկայում վատ իրավիճակի պատճառով։

Նույն շարքից