Տնտեսություն 

ԵՏՄ-ի տնտեսական հանձնաժողովում քննարկվել են անդամ երկրների ապրանքային նշանների իրավունքներին վերաբերող հարցեր

Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովին կից մտավոր սեփականության  ենթահանձնախմբում օրերս քննարկվել է  մտավոր սեփականության ոլորտում համաձայնեցումներին վերաբերող  հարցերի լայն շրջանակ՝ ապրանքային նշաններին վերաբերող պայմանագրեր,   ԵԱՏՄ տարածքում ապրանքների ծագման վայրերի անվանումներ, հեղինակային և հարակից իրավունքներին  հավաքական  հիմքի վերաբերյալ կառավարման և այլ հարցեր:

Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժոցովի մամուլի ծառայությունը:

Հիմնական փաստաթղթերն են`  մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության հարցում գործողությունների  համակարգման պայմանագիրը  և 2010 թվականի մայիսի 21 -ին  Մաքսային միության անդամ երկրների  մտավոր սեփականությունների  միասնական մաքսային ռեեստրի մասին համաձայնագրում լրացումներ նախատեսող   արձանագրությունը:

Քննարկվել է  միության ապրանքային նշանների գրանցման  առավել արդյունավետ մեխանիզմի մշակման նպատակով  2016 –ին գիտական հետազոտություն անցկացնելու անհրաժեշտությունը:

Նույն շարքից