Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռումինիան մտադիր է ապրիլ ամսից հրաժարվել ռուսական գազի ներկրումից:
Ռուսաստանյան գազի հրաժարումը պայմանավորված է մի շարք գործոններով: Ռումինական արդյունաբերությունը օգտնվում է այլընտրանքային միջոցներից:
Բացի այդ, Ռումինայում էներգետիկ համակարգում կատարված բարեփոխումների ու ներդրումների արդյունքում երկիրը կարող է բավարարվել սեփական ռեսուրսներով ու հրաժարվել գազի ներկրումից:
Ռումինական կողմի հավաստմամբ ռուսական գազը զգալիորեն թանկ է ռումինականից:
2012թ.-ին Ռումինիայում արդյունահանվել է 10,9 միլիարդ խորհանարդ գազ, իսկ 2015թ.-ին Ռուսաստանից ներկրվել է 2,9 միլիարդ խորհանարդ: