Տնտեսություն 

Ամերիկյան դոլարը չնչին արժեզրկվել է, եվրոն` պահպանում է դիրքերը, ռուբլին` արժևորվում

analitik.am

Բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքում երկրորդ օրն է` նկատվում է նույն միտումը, երբ ամերիկյան  դոլարը  չնչին արժեզրկվում է, եվրոն` պահպանում դիրքերը, ռուբլին` արժևորվում:



Ինչպես տեղեկացնում է Rate.am–ը, երեկվա համեմատ 1 ԱՄՆ դոլարի առքը գրանցել է  -1.27, վաճառքը` -1.10, տոկոսի արժեզրկում, ապա եվրոն` հակառակ միտումն է արձանագրում` երեկվա դրությամբ առքը գրանցել է 1.43, վաճառքը` 1. 50 տոկոսի չափով արժևորում:

 

 

Ռուսական ռուբլին նույնպես  աճում է` առքի նվազագույն արժեքն է  8.01 դրամ, վաճառքինը` 8.50 դրամ: Սա երեկվա դրությամբ` կազմում է 0. 02 տոկոսի չափով արժևորում:



Մեկ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը 473.21 դրամ է. վաճառքինը` 477.21: Մարտի 6-ի դրությամբ դոլարի առքի փոխարժեքը արժեզրկվել է 5-6 դրամով, վաճառքինը` 4-5 դրամով:

 

 

Եվրոյի առքի և վաճառքի միջին փոխարժեքներն են` համապատասխանաբար` 512.12 դրամ և 521.96 դրամ, ռուբլունը`7.85, 8.34 դրամ:

Նույն շարքից