Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինան մտադիր է ապրիլի մեկից դադարեցնել , կամ զգալիորեն կրճատել ռուսական գազի ներկրումը:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը, նշելով, որ ռուսական գազի պահանջարկը երկիրը չի զգում, քանի որ նրա իրքնարժեքը ավելի բարձր է, քան Եվրոպայից ներմուծվող գազինը:
Նրա խոսքերով, եղանակային պայմանները հնարավորություն կտան մինիմումի հասցնել Ռուսաստանից ներկրվող կապույտ վառելիքի ծավալները:
Վերջում նա ավելացրել է, որ երկիրը մտադիր է Ռուսաստանի հետ գազի նոր համաձայնագիր ստորագրել ապրիլի 13-14-ը ընկած ժամանակաշրջանում: