Տնտեսություն 

Դոլարը մի փոքր արժևորվել է, եվրոն՝ արժեզրկվել

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 472.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.73 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:



Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.38 դրամ (նվազել է 3.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 703.29 դրամ (նվազել է 6.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (աճել է 0.15 դրամով):



Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 255.59 դրամ, ոսկին՝ 18,122.8 դրամ, պլատինը՝ 17,431.5 դրամ:



Մարտի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 471.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 471.5 դրամ:

Նույն շարքից