Տնտեսություն 

Եվրամիությունը ապրիլին Ուկրաինային կտրամադրի 205 միլիոն եվրո

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կիեւը 2015թ.-ի ապրիլին Եվրամիությունից կստանա 205 միլիոն եվրո լրացուցիչ օգնություն:

Միջոցները հատկացվելու են Ուկրաինայում բարեփոխումների գործընթացը դյուրացնելու նպատակով:

 

Բացի այդ Եվրամիությունը նպատակադրվել է ֆինանսական վարկեր տրամադրել արեւելյան գործընկերության  շուրջ 16 երկրների:

 

Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի ու Դոնբասի հակամարտության պայմաններում Ուկրաինան հայտնվել է տնտեսական ու քաղաքական ողբալի վիճակում: Երկրում շարունակվում է գործազրկությունը, գնաճն ու ազգային արժույթի ինֆլյացիան:

 

 

 

 

Նույն շարքից