Նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 3 %-ով՝ այն նորությունների ֆոնին, որ Սաուդյան Արաբիան հարձակում է սկսել Եմենում ապստամբների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բորսային տվյալներին։
Այսօր առավոտվա դրությամբ հյուսիսծովյան Brent նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3.17 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 58.27 դոլարի։ WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 3.82 WTI %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.09 դոլարի։