Տնտեսություն 

Հայաստանը Ռուսաստանից 47 մլն. դոլարի և 130 մլն. ռուբլու չափով անհատուց օգնություն կստանա

Հայաստանի կառավարույունը հինգշաբթի նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում ՀՀ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը Հայաստանին անհատույց օժանդակություն կտրամադրի 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով։



Ինչպես նշեց, նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, միջոցները տրամադրվում են ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակում։



«Միջոցները կտրամադրվեն «Ճանապարհային քարտեզով» նախատեսված Հայաստանը Մաքսային Միությանը  և ԵՏՄ–ին միավորող,վեց հիմնական ուղղությունների` մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորում, սանիտարական, ֆիտոսանիտար և անասնաբուժական միջոցառոըմների իրականացում, վիճակագրություն, արդյունաբերություն և ընդհանուր իրազեկում»,–ասաց Սաֆարյանը։



Նախատեսվում է, որ միջոցները Հայաստանին կտրամադրվեն 2015 թվականին` երեք տարվա ընթացքում։

 

 

Նույն շարքից