Հայաստանի Կենտրոնական բանկը երեքշաբթի օրը վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ է թողել՝ 10.5 տոկոս՝ նշելով, որ դրա այժմյան հիմնական վարկավորման տոկոսադրույքը արտացոլվել է բարձրացված ներդրումային ռիսկերի վրա:
Բանկը իր հայտարարության մեջ ավելացրել է, որ տոկոսադրույքի որոշումը արտացոլում է երկարաժամկետ տոկոսադրույքի միտումները զարգացող շուկաներում:
Փետրվարին Հայաստանը իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսով բարձրացրել էր՝ մասամբ իրեն Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամից պաշտպանելու համար, որի արդյունքում Հայաստանի դրամը արժեզրկվել էր:
3.2 միլիոն բնակչություն ունեցող նախկին խորհրդային երկիր Հայաստանը առևտրային ու դրամական փոխանցումներով սերտ կապված է Ռուսաստանի հետ: Ըստ կենտրոնական բանկի տվյալների՝ տարեկան գնաճը Հայաստանում փետրվարին 5.4 տոկոս էր՝ ի տարբերություն հունվարի 4.3 տոկոսի:
Կառավարությունը, ինչպես և նախորդ տարի, 2015 թվականի համար կանխատեսում է 2.5-5.5 տոկոս գնաճ:
Թարգմանությունը՝ Interpress.am-ի