Տնտեսություն 

Օբաման հրաժարվել է ստորագրել ԱՄՆ կոնգրեսի ընդունած բյուջեի նախագիծը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ստորագրի Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված բյուջեի նախագիծը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Օբամայի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:

«Նախագահը հաստակ նշել է, որ չի ընդունի այն բյուջեն, որը պահպանում է մեկուսացումը կամ բարձրացնում է ազգային անվտանգության ֆինանսավորումը՝ առանց տնտեսական անվտանգության ֆինանսավորման համապատասխան բարձրացման», - հայտարարել է Էռնեստը:

Ուրբաթ ավելի վաղ Կոնգրեսի Սենատը Ներկայացուցիչների պալատի հետևից ընդունել է բյուջեի օրինագիծը, որն ստացել է հանրապետականների մեծամասնության աջակցությունը:  Օրինագիծը նախատեսում է ավելի քան 5 տրիլիոն դոլարով ծախսերի կրճատում առաջիկա 10 տարում:

Նույն շարքից