Տնտեսություն 

Այս գիշեր Համաշխարհային Բանկը կքննարկի Հայաստանին տրվող 52 միլիոն դոլար վարկի հարցը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այս գիշերքննարկելու է Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) հաստատման հարցը, որը 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ է:



Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցիհուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրումբավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:



Այդ առթիվ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին վաղը հրավիրում է մամլո ասուլիս, որի ընթացքում համառոտ կներկայացվի ծրագիր, ինչպես նաև պատասխան կտրվի հարցերին:

Նույն շարքից