Տնտեսություն 

Դոլարի առքի և վաճառքի գները նախորդ օրվա համեմատ նվազել են

analitik.am

Համաձայն  ՀՀ բանկերի կողմից արտարժույթների գնման և վաճառքի ցուցանիշները ներկայացնող rate.am  կայքի` մեկ ամերիկյան դոլարն այսօր վաճառվում է 472.50  ՀՀ դրամով, ինչը մոտ 10 դրամով պակաս է մարտից սկզբի ցուցանիշներից, երբ 1 ԱՄՆ դոլարը վաճառվում էր 482.50 ՀՀ դրամով:

 

Թե’ դոլարի առքի, և թե’ վաճառքի գները նախորդ օրվա` մարտի 30–ի համեմատ նվազել են համապատասխանաբար`  -0.06, -0.12 տոկոսով: Ըստ որում, վերջին շաբաթում, ամեն օր այս արտարժույթը նախորդ օրվա համեմատ բացասական տատանում է արձանագրում:

 

 

Եվրոն էլ ավելի շոշափելի բացասական տատանում է գրանցել. առքի դեպքում -1.22, վաճառքի դեպքում`  -1.51 տոկոսով: Մեկ եվրոյի գնման միջին փոխարժեքը կազմում է 503.93 դրամ, վաճառքինը` 513.43 դրամ:

 

 

Ռուսական ռուբլին, հակառակը, գրանցել է դրական տատանում 0.03  և  0.01 տոկոսի չափով: Մեկ ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքն այսօր  8.01 դրամ է, վաճառքինը` 8,49 դրամ:

Նույն շարքից