Տնտեսություն 

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–փետրվարին նվազել է 35,4%–ով` հասնելով 138,7 մլն դոլարի

analitik.am

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 138,7 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 35,4 տոկոսով, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։



Միաժամանակ հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 23,4 տոկոս։



Հայաստանից դեպի Ռուսաստան հունվար–փետրվարին իրականացված արտահանումը կազմել է մոտ 533,2 հազար դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 40,1 մլն դոլարի համեմատ, իսկ ՌԴ–ից դեպի Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 138,2 մլն դոլար (20.9 տոկոսի անկում)։



ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 162,9 մլն դոլար (27,5 տոկոսի մասնաբաժին, 33,9 տոկոսի անկում)։ Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015 թ.–ի հունվար–փետրվարին կազմել է մոտ 147,8 մլն դոլար (24,9 տոկոսի մասնաբաժին, 35,6 տոկոսի անկում), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է 281,6 մլն դոլար (47,5 տոկոսի մասնաբաժին, 18 տոկոսի անկում)։



Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–փետրվարին կազմել է մոտ 592,4 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27,7 տոկոսով։ Արտահանման ծավալը 2015թ.–ի հունվար–փետրվարին կազմել է մոտ 163,1 մլն դոլար` նվազելով 25,2 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` մոտ 429,4 մլն դոլար` նվազելով 28,6 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 266,3 մլն դոլար։

Նույն շարքից