Տնտեսություն 

Իրանի նկատմամբ տնտեսական բլոկադայի վերացման պարագայում նավթի միջազգային գներն անկում կապրեն

analitik.am

The Telegraph-ի փոխանցմամբ՝ իրանական հում նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են փլուզել նավթի գները՝ մեկ բարելի համար մինչև 20 դոլարի: Իրանը, որն ունի նավթի համաշխարհային ապացուցված պաշարների 9 տոկոսը, ներկայումս օրական արդյունահանում է մոտ 2.7 միլիոն բարել նավթ: Օրական արտահանվում է 1 միլիոն բարել՝ համապատասխան արևմտյան պատժամիջոցների պայմանների:


Բայց եթե վերացվեն պատժամիջոցները, ապա Իրանը կարող է զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները, ինչն էլ կարող է հանգեցնել հետագա գնանկման: Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեհը հայտարարել է, որ Իրանը կարող է պատժամիջոցների վերացումից հետո մի քանի ամսվա ընթացքում հեշտությամբ օրական մեկ միլիոն բարելով ավելացնել նավթի արդյունահանման ծավալը:

Բացի այդ, հաշվարկները ցույց են տվել, որ Իրանն ունի զգալի քանակությամբ պահեստավորած նավթ, որն անմիջապես կարող է ուղղվել համաշխարհային շուկաներ: 

Նույն շարքից