Տնտեսություն 

Եվրամիությունը Ուկրաինային տրամադրել է 250 միլիոն եվրոյի վարկային փաթեթ

analitik.am

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել  մակրոֆինանսական օգնության առաջին ծրագրի  (610 մլն եվրո) շրջանակներում հատկացվող վերջին տրանշը` 250 մլն եվրո ծավալով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` УНИАН-ին հղումով, համապատասխան որոշումն այսօր ընդունվել է Բրյուսելում: Ակնկալվում է, որ Ուկրաինան նշված գումարը կստանա առաջիկա շաբաթներին:

Եվրահանձնաժողովի տվյալներով` Ուկրաինան 1360 մլրդ եվրո ծավալով մակրոֆինանսական օգնություն է ստացել 2014-ին և հավելյալ 250 մլն եվրոն կստանա 2015-ին:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է 5 մլրդ դոլար ծավալով առաջին տրանշը` 17.5 մլրդ դոլարի ֆինանսավորման նոր քառամյա ծրագրի շրջանակում: Միջոցների փոխնցման մասին տեղեկությունը հաստատել են նաև Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից:

Նույն շարքից